Արարատը խզել է երկու ֆուտբոլիստի հետ իր պայմանագրերը

Արարատը խզել է երկու ֆուտբոլիստի հետ իր պայմանագրերը

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագրերը «Արարատի» ֆուտբոլիստներ Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Մարությանը «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Վահե Մուրադյանը՝ 2020 թվականին։

Ակումբը շնորհակալություն է հայտնել երկու խաղացողներին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում