Ճապոնիան և ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել են ամերիկյան ռազմակայանները պահելու պայմանների համաձայնագիրը

Ճապոնիան և ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել են ամերիկյան ռազմակայանները պահելու պայմանների համաձայնագիրը

Ճապոնիայի և ԱՄՆ-ի կառավարությունները երկրում ամերիկյան ռազմակայաններ պահելու ծախսերի բաշխման պայմանների համաձայնագիրը երկարաձգել են մինչև 2022 թվականի մատի 31-ը (Ճապոնիայում հաջորդ ֆինանսական տարվա վերջը): Այդ մասին ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության՝ փետրվարի 17-ին տարածած հաղորդագրության մեջ:

«Ճապոնիայի և ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության են եկել մեկ ֆինանսական տարով երկարաձգել ծախսերի բաշխման ներկայիս պայմանները,- ընդգծված է հաղորդագրության մեջ:- Կողմերը նաև համաձայնության են եկել շարունակել բանակցությունները հետագա շրջանում ծախսերի բաշխման շուրջ»:

Ինչպես փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, «ծախսերը, որոնք ճապոնական կողմը կկրի 2021 ֆինանսական տարում, կկազմեն 201,7 միլիարդ յեն (շուրջ 1,9 միլիարդ դոլար)»: Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Վաշինգտոնը 2019 թվականին Տոկիոյից պահանջել է երկրում ամերիկյան ռազմակայաններ պահելու համար տարեկան հատկացնել 8-ական միլիարդ դոլար՝ 4,4 անգամ ավելի, քան այժմ:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ասված է գրքում, իր օգնականին կարգադրել է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե վերջինս հրաժարվի ծախսերն ավելացնել: Ամերիկյան ռազմակայաններ պահելու՝ Ճապոնիայի ծախսերը 2020 ֆինանսական տարում (կավարտվի 2021 թվականի մարտի 31-ին) կկազմեն 199,3 միլիարդ յեն (ավելի քան 1,8 միլիարդ դոլար): Ճապոնիան վճարում է այդ օբյեկտների հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը, ինչպես նաև տեղում վարձված անձնակազմի աշխատավարձերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում