Թունաքիմիկատների հետ աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ. ԱԱՏՄ

Թունաքիմիկատների հետ աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, հիշեցնում է՝

 

Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա,

 

Թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա,

 

Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո,

 

Թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի թույլատրվում սահմանված չափաբաժինների և մշակումների թվի գերազանցում։

 

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հետևել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի 790-Ն հրամանով սահմանված նորմերին և կանոններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում