Անկարան հերքել է Ռուսաստանից գնված С-400-ի կապակցությամբ հիասթափության մասին լուրերը
Տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան, իբր, եկել է այն եզրակացության, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը սխալ է, չեն համապատասխանում իրականությանը՝ РИА Новости-ին ասել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ չնայած С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հաջող փորձարկումներին՝ Թուրքիան եկել է այն եզրակացության, որ զենիթահրթիռային այդ համակարգերի գնումը սխալ է: Հաղորդվում էր, որ չնայած դրանց հնարավորություններին՝ իբր, ռուսական համալիրները շատ անարդյունավետ էին:
2019-ի հուլիսի կեսերին սկսվեցին Ռուսաստանի նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ առաջացրին ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջեց հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղյալ հայտարարել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել: Անկարան հրաժարվեց գնալ զիջումների և շարունակեց բանակցությունները S-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ:
Կարծիքներ