ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքները 78%-ով լցված են

ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքները 78%-ով լցված են

ԱՄՆ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մահճակալային ֆոնդը զբաղեցված է ավելի քան 78%-ով, մահճակալների ավելի քան 22,7%-ը զբաղեցնում են կորոնավիրուսով հիվանդները, համաձայն հինգշաբթի օրը թարմացված ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության տվյալների։ Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը։

 Ինտենսիվ թերապիայի բաժանմունքների 80,8 հազար մահճակալից զբաղված է 63,3 հազարը, իսկ 17,4 հազարը՝ կորոնավիրուսով հիվանդներով։ 

Ընդհանուր առմամբ, ներկայումս ԱՄՆ-ի հիվանդանոցներում է գտնվում 579 հազար մարդ, որից 90,7 հազարը հոսպիտալացվել է կորոնավիրուսով։

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկում է՝ հիմնվելով դաշնային և տեղական իշխանությունների տվյալների վրա, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, ԱՄՆ-ում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 512,5 հազար դեպք, ինչը ռեկորդային է՝ սկսած տարվա սկզբից։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ԱՄՆ-ում ավելի քան 53,7 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացությունների թիվը գերազանցում է 821 հազարը։ Այս երկու ցուցանիշներով երկիրը շարունակում է զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում