Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով 130 հազար հավ կոչնչացնեն

Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով 130 հազար հավ կոչնչացնեն

Էհիմեի պրեֆեկտուրայի իշխանությունները թռչնագրիպի բռնկման պատճառով կսպանեն մոտ 130 հազար հավ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Kyodo գործակալությունը։

Թռչնաֆաբրիկաներից մեկում գրանցվել է բարձր ախտածին H5N1 վիրուսով վարակվածություն։ Դրա վրա աճեցված բոլոր հավերը կվերացվեն։

Ֆերմայի շուրջ երեք կիլոմետր շառավղով սանիտարական գոտի է մտցվել, կազմակերպվել են ախտահանման կետեր։

Այս տարվա աշնանից Ճապոնիայում թռչնագրիպի սեզոնային բռնկումների պատճառով արդեն ոչնչացվել է մոտ 400 հազար հավ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում