Թրամփը հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին |tert.am|
tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին, երբ կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ում չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է The Guardian-ը։
«Մենք պետք է ինչ-որ բան անենք ԱՀԿ-ի հետ, քանի որ այդ կազմակերպությունը Չինաստանին թույլ է տալիս ջրից չոր դուրս գալ»,- նշել է Թրամփը:
Նա նաև հայտնել է, որ այդ կազմակերպության նկատմամբ հատուկ վստահություն չի տածում։
«Ես ԱՀԿ-ի մեծ երկրպագու չեմ, դա որ կարող եմ հաստատ ասել»,- խոստովանել է Սպիտակ տան ղեկավարը:
Կարծիքներ