Արցախի ոստիկանությունը կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը՝ ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։
Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշներով։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության»։
Կարծիքներ