Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
Կարծիքներ