Լիվերպուլում քարերով հարվածել են «Ռեալի» ավտոբուսին, կոտրել ապակին

Լիվերպուլում քարերով հարվածել են «Ռեալի» ավտոբուսին, կոտրել ապակին

Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնի մոտ քարերով հարված են Մադրիդի «Ռեալի» ավտոբուսին, կոտրել ապակին, հաղորդում է Goal.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ։ Ֆուտբոլիստներն ու մարզիչները միջադեպի ժամանակ եղել են ավտոբուսում։ Տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» Մադրիդում հաղթել է 3։1 հաշվով։ Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում