Շիրակի մարզում ձնաբքից 30 ավտոմեքենա է դուրս բերվել, 40-ից ավելի քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր
Մարտի 26-ի վաղ առավոտից Շիրակի մարզի պարեկները Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան-Վարդաղբյուր ավտոճանապարհին ուժեղ բքի պայմաններում «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցների հետ ձնաբքի մեջ հայտնված վարորդներին օգնության ձեռք են մեկնել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտերից ու ձնաբքից, 40-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել է անվտանգ վայր։
Այս պահին նրանք շարունակում են իրենց աշխատանքը:
Կարծիքներ