Ոստիկանությունը աֆրոամերիկացու է գնդակահարել Վաշինգտոնում

Ոստիկանությունը աֆրոամերիկացու է գնդակահարել Վաշինգտոնում

Ձերբակալության ընթացքում ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունը կրակ է բացել աֆրոամերիկացու ուղղությամբ, ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վակայակոչելով WJLA-ն:

Ինչպես հենց միջադեպի վայրում կազմակերպված մամուլի ասուլիսին նշել է Վաշինգտոնի ոստիկանության պետ Փիթեր Նյուսեմը, իրավապահները դեպքի վայր են ժամանել հաղորդումներից հետո այն մասին, որ փողոցում կայանած ավտոմեքենաներից մեկում զինված տղամարդ է: 

«Երբ նրանք մոտեցել են ավտոմեքենային, դրանում գտնվողներից մի քանիսը սկսել են փախնել: Ոստիկաններից մեկը կրակել է ծառայողական զենքից: Նրանցից մեկը, ով, մեր կարծիքով, հասուն տղամարդ էր, տեղափոխվել է տեղի հիվանդանոց, այնտեղ նրան մահացած են ճանաչել: Հանցագործության վայրից մենք երկու հրազեն ենք առգրավել»,- հայտարարել է Նյուսեմը: Նա չի հայտնել մահացածի ինքնության եւ տարիքի վերաբերյալ որեւէ տվյալ` նշելով նաեւ, որ այս պահին իր կողմից տրամադրվող բոլոր տեղեկությունները նախնական են:

Նյուսեմին հարց էր տրվել` արդյո՞ք մահացածի մոտ զենք է եղել, քանի որ տեղի բնակիչները պնդում են, որ նա զինված չէր: «Դա կպարզվի ավելի ուշ, մենք կարծում ենք, որ միջադեպի ժամանակ նա զենք ուներ իր հետ»,- նշել է մայրաքաղաքային ոստիկանության պետը: Նա չի պարզաբանել, թե ինչու է ոստիկանը կրակել փախնողի ուղղությամբ` նշելով, որ ներկայումս դեպքի հանգամանքների հետաքննություն է ընթանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում