Տրվել են հանձնարարականներ` ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կացարանով ու սնունդով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպման վերաբերյալ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վանաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին այցելելուց հետո խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։ ՀՀ ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։
Մարզպետը զեկուցել է այս օրերին մարզում կատարված աշխատանքը։ Լոռու մարզում այս պահին տեղակայված է 3000-ից ավել մարդ։
Կարծիքներ