Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժկենտրոններում․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժկենտրոններում․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում։ 

Հումանիտար կենտրոնում  տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում 300 անձ, նրանցից 112-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 5 երեխա»,- տեղեկացրեց նա:

Բաղդասարյանը նշեց՝ առողջապահության նախարարության թեժ գծով՝ 8003 համարով, ստացվել է 910 զանգ, տրամադրվել են խորհրդատվություններ, ուղղորդումներ։

«Գործընթացի արդյունքում առաջնային առողջության կենտրոններում հասցեագրվել է ավելի քան 13 հազար 900 անձ, գրեթե 14 տոկոսն արդեն կցված է ամբուլատորիաներին կամ պոլիկլինիկաներին»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում