Չարլզ III-ի ծննդյան օրվա առիթով Լոնդոնում առաջին շքերթն է անցկացվել

Չարլզ III-ի ծննդյան օրվա առիթով Լոնդոնում առաջին շքերթն է անցկացվել

Չարլզ III-ի ծննդյան օրվա առիթով Լոնդոնում շքերթ է անցկացվել: Մոտ 70 ինքնաթիռ է թռել Բուքինգհեմյան պալատի վրայով, որի պատշգամբում կանգնած են եղել միապետն ու նրա ընտանիքը։

Շքերթը բացել է թեթև «Juno» ուղղաթիռների խումբը, որին հաջորդել են այլ տեխնիկաներ: Դրանց թվում են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ինքնաթիռները՝ Լանկաստերի ռմբակոծիչը, որին ուղեկցեն կործանիչները: Այնուհետեւ «Lockheed C-130» «Hercules» եւ «Boeing C-17 Globemaster» ռազմատրանսպորտային ինքնաթիռները, ինչպես նաեւ «Boeing P-8 Poseidon» հակասուզանավային ինքնաթիռներն են թռել Լոնդոնի կենտրոնի վրայով։

Թագավորին և նրա կնոջը՝ թագուհի Կամիլային, պատշգամբում միացել է գահաժառանգը՝ Ուելսի արքայազնը, Ուիլյամը՝ կնոջ և երեք երեխաների հետ, թագավորի եղբայրը, Էդինբուրգի դուքսը, Էդվարդը՝ կնոջ և քրոջ հետ, ինչպես նաև արքայադուստր Աննան՝ ամուսնու հետ։

Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարին, որը նախկինում հրաժարվել էր թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից ու արտոնություններից և կնոջ հետ տեղափոխվել ԱՄՆ, չի մասնակցել թագավորի պաշտոնական ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում