Երգիծական ամսագիրը ծաղրել է Էրդողանի ղեկավարած երկրի «արդարությունը»
Թուրքիայի Մերսին քաղաքում անչափահաս 16-ամյա տղան Էրդողանի նախընտրական պաստառի վրա նկարել էր Հիտլերի բեղերը և հայհոյանքներ գրել, որից հետո ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։
Այդ թեմային անդրադարձել է Թուրքիայում հրատարակվող «Le Man» երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր ծաղրանկարներով։
Այս անգամ, ըստ ermenihaber-ի, «Le Man»-ը հրապարակել է անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու տեսարանը պատկերող ծաղրանկար, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում երեխային՝ Էրդողանի պաստառի վրա բեղեր նկարելու համար։
Ծաղրանկարը վերնագրված է հետևյալ կերպ «Թուրքիայի 100-ամյա արդարությունը»՝ նկատի է առնվում այն իրողությունը, որ այս տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարին։
Կարծիքներ