ԲԴԽ-ն կասեցրել է Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 15-ին որոշում է ընդունել կասեցնել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները:
Այս մասին ասված է ԲԴԽ-ի որոշման մեջ:
«Հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացված «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Ռոբերտի Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Ռոբերտի Փոլադյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-102-Ո-Ք-1 և թիվ ԲԴԽ-102-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ