Ադրբեջանական կողմի արգելքի պատճառով Արցախի փրկարարներն այսօր որոնումներ չեն իրականացնի
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի: Այս մասին տեղեկացրին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում նրանց կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են: Որոնողական աշխատանքների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 1355 զոհվածի աճյուն: Նախնական տվյալներով, նրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»,-հայտնում են ծառայությունից:
Փետրվարի 3-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը չեղարկել է նախատեսված որոնողական աշխատանքները:
Կարծիքներ