ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո: Այդ մասին ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 17-ին տարածվել Է Բրյուսելում:
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական բյուջեները: Դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական բյուջեն 258,9 միլիոն եվրոյի եւ ռազմական բյուջեն 1,61 միլիարդ եվրոյի չափով»,- նշված Է այնտեղ: Դաշինքը պարզաբանում Է, որ «քաղաքացիական բյուջեն նախատեսում Է միջոցներ անձնակազմի համար, օպերատիվ ծախսեր եւ ծախսեր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ծրագրերի համար»: «Ռազմական բյուջեն հատուցում Է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների շտաբների եւ ծրագրերի, ամբողջ աշխարհում առաքելությունների եւ գործողությունների ծախսերը:
Այն 5 տոկոսով աճել Է 2020 թվականի մակարդակի համեմատությամբ»,- ասված Է հայտարարության մեջ: Այսպես, 2021 թվականին ռազմական բյուջեից 254,9 միլիոն եվրոն կհատկացվի ՆԱՏՕ-ի առաքելությունների եւ գործողությունների ֆինանսավորմանը, ներառյալ «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում, վարժական առաքելությունն Իրաքում եւ խաղաղության պահպանման գործողությունը Կոսովոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ