ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է հասցրել մարդասիրական օգնությամբ առաջին վագոնները
Հումանիտար օգնությամբ 54 երկաթուղային առաջին վագոնները հասել են Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Նախորդ օրը վարչությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 54 վագոն մարդասիրական օգնություն՝ մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով։ «80 տոննայից ավելի քաշով առաջին երեք վագոնները երկաթուղով ժամանել են տարածաշրջան: Դրանք անհրաժեշտ իրեր են: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և հումանիտար օգնությունը հասցնում են իրենց նպատակակետին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկաթուղային ճանապարհով Լեռնային Ղարաբաղ ուղարկված այլ վագոնններում կան շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ բաքեր, ինչպես նաև կենցաղային իրեր:
Կարծիքներ