Առատ ձյան պատճառով փակ են Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Առատ ձյան պատճառով փակ են Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ

Ձյուն է տեղում հանրապետության բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին:

Առատ ձյան պատճառով փակ են Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Բաց են միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում