«Արարատ»-ը հաղթել է ԱՄԷ-ի հավաքի վերջին ընկերական խաղում

«Արարատ»-ը հաղթել է ԱՄԷ-ի հավաքի վերջին ընկերական խաղում

«Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ԱՄԷ-ում ընթացող մարզական հավաքի շրջանակներում։ 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: թիմի մրցակիցը ԱՄԷ երկրորդ խումբը ներկայացնող «Ֆուրսան Հիսպանիա» ակումբն էր։ Բիչախչյանի սաները վստահ հաղթանակ տարան Մաքսիմ Զադերակայի, Դիմիտրիե Պոբուլիչի և Էդգար Մալաքյանի գոլերի շնորհիվ։

Թիմը Երևան կվերադառնա վաղը՝ փետրվարի 12-ին և կսկսի նախապատրաստվել VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 21-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում