Բրազիլիայի նախագահը մտադիր է Ռուսաստան գնալ BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահը մտադիր է Ռուսաստան գնալ BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հաջորդ տարի պատրաստվում է այցելել Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) և ակնկալում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի պատասխան այցը Բրազիլիայում G20 գագաթնաժողովին։  Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը հնդկական Firstpost հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Սրանից հետո հուսով եմ, որ նրանք բոլորը կգան Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին և կզգան խաղաղության մթնոլորտը, կտեսնեն, որ մենք սիրում ենք երաժշտությունը, կառնավալը, ֆուտբոլը և սիրում ենք հյուրերին ջերմ ընդունելություն մատուցել»,- հավելել է պետության ղեկավարը։ «Վստահ եմ, որ Պուտինը կարող է ապահով կերպով գալ Բրազիլիա»,- ասել է Լուլա դա Սիլվան՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե հարավամերիկյան ամենամեծ պետությունը Միջազգային քրեական դատարանի անդամ է։

«Քանի դեռ ես Բրազիլիայի նախագահն եմ, նրան չեն ձերբակալի։ Բրազիլիայում ոչ ոք չի ձերբակալվի առանց իշխանությունների թույլտվության»,- վստահեցրեց քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում