Շաքիում ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է

Շաքիում ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է

«Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն»:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:

«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- նշել է Ծատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում