Հնդկաստանում առաջին անգամ մեկ օրում COVID-19-ի ավելի քան 200 հազար նոր դեպք է հայտնաբերվել

Հնդկաստանում առաջին անգամ մեկ օրում COVID-19-ի ավելի քան 200 հազար նոր դեպք է հայտնաբերվել

Հնդկաստանում անցած օրվա ընթացքում 200 հազար 739 մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան հազար մարդ մահացել Է. սա մեկ օրվա ընթացքում վարակվածների եւ մահացածների ամենամեծ թիվն Է երկրում համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին հաղորդել Է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:

Հնդկաստանում հիվանդացածների թվի աճը շարունակվում Է արդեն 36-րդ օրը, ինչի արդյունքում COVID-ից ապաքինվածների թիվը 135,9 հազարից ավելացել Է՝ հասնելով ավելի քան 1,4 միլիոնի: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել Է COVID-19-ի 14 միլիոնից ավելի դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել Է 12,4 միլիոնից ավելի մարդ, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել Է 173 հազար մարդ:

Հնդկաստանում հիվանդացածների ամենամեծ թիվը բաժին Է ընկել Մահարաշտրայի նահանգին, որտեղ անցած ամիս հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդացության ամենամեծ թվով նոր դեպքերը: Անցած օրվա ընթացքում նահանգում հայտնաբերվել Է 58,9 հազար հիվանդացած, ընդամենը նահանգում կորոնավիրուսի դեմ բուժում Է ստանում 613 հազարից ավելի մարդ: Մահարաշտրայից հետո հիվանդացության առավել մեծ թվով նոր դեպքերը հայտնաբերվել են Ութար Փրադեշում (20439), Դելիում (17282), Չխաթիսգարխում (14250) եւ Քառնաթաքում (11265):

Միեւնույն ժամանակ առողջապահության նախարարությունը նշել Է երկրում պատվաստման բարձր տեմպերը. նախարարության տվյալներով՝ պատվաստում Է ստացել ավելի քան 114 միլիոն մարդ, միայն վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն աճել Է 3,3 միլիոնով: Երկրում շտապ կիրառման համար թույլատրված Է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ՝ AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակը, որը կրում Է Covieshield անվանումը, հայրենական Covaxin-ը եւ ռուսաստանյան «Սուտնիկ V» պատվաստանյութը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում