Կառավարությունը չեղարկեց երեք մարզիկի տրված զինծառայությունից տարկետումը
Կառավարությունը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամներ չհամարվող Լյովա Հովհաննեսի Գևորգյանի, Մենուա Արտյոմի Յարիբեկյանի և Հայաստանի հրաձգության հավաքական թիմի անդամ չհամարվող Հայկ Արիստակեսի Բաբայանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու որոշումը չեղարկեց: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամներ չհամարվող Լյովա Հովհաննեսի Գևորգյանին, Մենուա Արտյոմի Յարիբեկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2021 թվականի մարտի 3-ի գրությունը և Հայաստանի հրաձգության հավաքական թիմի անդամ չհամարվող Հայկ Արիստակեսի Բաբայանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով «Հայաստանի հրաձհության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2021 թվականի մարտի 9-ի գրությունը:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերը»։
Կարծիքներ