Վերացվել է Իրանի զենքի վաճառքի արգելքը. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ վերացվել է Իրանի զենքի վաճառքի արգելքը: Արտգործնախարարության հրապարակած փաստաթուղթը, որը հղում է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, վերաբերում է նաև Իրանից և դեպի Իրան զենքի փոխադրումներին և այլ ֆինանսական գործարքներին:
Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր` հոկտեմբերի 18-ին: Զարիֆը Թվիթերում գրել է, որ սա կարևոր օր է միջազգային հանրության համար: Ըստ արտգործնախարարի՝ դա հաղթանակ է տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության գործում:
Կարծիքներ