Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների մի մասը տեղավորվել է հյուրանոցում. Լոռու մարզպետը մանրամասներ է հայտնել
![Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների մի մասը տեղավորվել է հյուրանոցում. Լոռու մարզպետը մանրամասներ է հայտնել](https://freenews.am/uploads/images/image_750x_67a71a7869f5e.jpg)
Այս պահին արվում է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքների գնահատում: 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
«Տարհանված բնակիչներն այս պահին հյուրանոցում են գտնվում: Իհարկե, կան անձինք, որոնք իրենց բարեկամների տներն են գնացել: Հյուրանոցներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ այդտեղ, մնան, իսկ ովքեր ցանկանում են մնալ բարեկամների տանը, մնան: Առաջիկայում վարձով տներ ենք ձեռք բերելու, և բնակիչները ոչ մի վայրկյան դրսում չեն մնալու»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ շենքում փաստացի 32 բնակվող է եղել․ 54 գրանցված բնակիչ ուներ շենքը:
Հիշեցնենք՝ այս փայտե շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել: 10 մլրդ դրամ արժողությամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորը, ըստ Լոռու մարզպետի, փուլային տարբերակով տեղափոխվելու էին իրենց նոր տներ:
Կարծիքներ