Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով. հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս. Արամ Սարգսյան

 Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով.  հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս. Արամ Սարգսյան

Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու՝ տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանել լրագրողների զանգերին ու հարցերին: Հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս՝ ինչով կարող եմ։ Վստահ եմ, որ մեր բանակը ոչ միայն կպաշտպանի մեր սահմանները, այլև արժանի հակահարված կտա ագրեսորին: Հաղթելու ենք:

Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում