«Տոկիո-2020» կազմկոմիտեն դիմել է երկրի առողջապահության համակարգին՝ 500 բուժքույր տրամադրելու պահանջով
«Տոկիո-2020» կազմկոմիտեն երկրի առողջապահական կազմակերպություններին դիմել է 500 բուժքույր տրամադրել Օլիմպիական խաղերը սպասարկելու համար։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ դա բացասական արձագանք է ստացել և սոցցանցերում գրառումներ են արվել, որոնցում ասվում է, որ հիմա Օլիմպիական խաղերի ժամանակը չէ, պետք է կենտրոնանալ համավարակին հակազդելու վրա։
Կազմկոմիտեի հաշվարկներով՝ 10 հազար բուժաշխատող է պահանջվում Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատելու համար։ Կազմակերպիչները նույնիսկ որոշել են հրաժարվել կամավոր տարբերակից և պատրաստ են վճարել աշխատանքի դիմաց:
Կարծիքներ