Հեռախոսազրույց են ունեցել Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
Իլիա Դարչիաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները ևս մեկ անգամ հաստատել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծել երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման կարևորությունը։
Մեկ անգամ ևս ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղ գործընթացների դրական կառավարման և տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման համար։
Կողմերը բարձր են գնահատել Անկարայում նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի վերջին հանդիպումը և հույս հայտնել, որ բարձր մակարդակի հանդիպումները կշարունակվեն ներկայիս ինտենսիվությամբ, ինչը դրականորեն կանդրադառնա երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն իր թուրք գործընկերոջը հրավիրել է Վրաստան»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Կարծիքներ