Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում, ընկել եք իմ հետևից. Սոնա Շահգելդյան

Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում, ընկել եք իմ հետևից. Սոնա Շահգելդյան

Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ: Տեղեկությունը դեռ պաշտոնական մեկանաբանություն չի ստացել:

Շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երգչուհին՝ ըստ էության չհերքելով դրանք:

Նա գրել է, որ ինչ ասես անում են շատերը, չեն հետախուզում: «Մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել: Աստծուց վախեցեք»,- գրել է երգչուհին և հավելել, որ չգիտեն ինչ անել, հիմա էլ ընկել են իր հետևից:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երգչուհու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի ձեռնարկատիրությունը):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում