ԱՄՆ հետախուզությանը չի հաջողվել համոզել Սպիտակ տանը, որ ՉԹՕ-ներ չկան
ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները ոչ մի ապացույց չեն գտել, որ մթնոլորտային երևույթները, որոնց ականատես են եղել ռազմածովային ուժերի օդաչուները վերջին տարիներին, այլմոլորակայինների տիեզերանավեր են, բայց մինչ օրս չեն կարող բացատրել այն անսովոր շարժումները, որոնք մոլորության մեջ են գցել գիտնականներին և զինվորականներին: Այս մասին գրում է New York Times- ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Աղբյուրները հայտնում են՝ հետախուզական զեկույցում նշվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 120 միջադեպերի ճնշող մեծամասնությունը չի հարուցվել ԱՄՆ-ի որևէ ռազմական կամ ԱՄՆ-ի կառավարական այլ առաջատար տեխնոլոգիայի կողմից: Սա վերացնում է հավանականությունը, որ օդաչուներն իրականում բախվել են ինչ-որ սարքերի, որոնք կապ ունեն կառավարության գաղտնի ծրագրերի հետ:
Հրապարակման համաձայն՝ փաստաթուղթը կարդացած վարչակազմի պաշտոնյաները եկել են այն եզրակացության, որ կառավարությունը չպետք է ամբողջությամբ բացառի այն տեսությունը, որ հետաքննվող երևույթները կարող են այլմոլորակայինների տիեզերանավ լինել:
Ակնկալվում է, որ գաղտնազերծված ամբողջական զեկույցը Կոնգրես կներկայացվի հունիսի 25-ին:
Կարծիքներ