Ֆաուչին ՉԺՀ-ին կոչ Է արել տվյալներ հրապարակել Ուհանի ինստիտուտում գիտնականների հիվանդության մասին
Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ամերիկացի առաջատար փորձագետ դոկտոր Էնթոնի Ֆաուչին Չինաստանին կոչ Է արել հրապարակել այն գրանցումները, որոնք կապված են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում աշխատողների հիվանդության ընթացքի հետ, որոնք կարող Էին COVID-19-ով վարակվել դեռ 2019 թվականին: Այդ մասին հաղորդել Է Financial Times-ը:
«Ես կցանկանայի ծանոթանալ այն երեք մարդկանց բժշկական գրանցումներին, որոնք, ինչպես հաղորդվում Է, հիվանդացել են 2019 թվականին: Արդյոք նրանք իսկապես հիվանդացել են, եւ, եթե այո, ապա ի՞նչ հիվանդությամբ են նրանք հիվանդացել»,-հրատարակությունը մեջբերում Է Ֆաուչիի խոսքը: Ինչպես հաղորդվել Է, ամերիկան հետախուզության աշխատակիցները Սպիտակ տանը տեղեկացրել են, որ իրենց տնօրինության տակ են հայտնվել դեռ չհետազոտված տվյալներ, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի աղբյուրի հետ: Նրանք շարունակում են ուսումնասիրել հաղորդագրությունները, որ ինստիտուտի լաբորատորիայի աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել դեռ 2019 թվականին՝ նախքան վիրուսի հայտնաբերման մասին պաշտոնական հայտարարությունը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ամերիկյան հետախուզական ծառայություններին հանձնարարել Է՝ «կրկնապատկել ջանքերը» COVID-19-ի առաջացման աղբյուրը գտնելու գործում եւ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել 90 օրվա ընթացքում:
Բայդենը պահանջել Է՝ զեկույցում ուշադրություն դարձնել առանձին մանրամասների վրա, որոնք կարող են հետագա հետաքննություն պահանջել, ներառյալ «Չինաստանի վերաբերյալ հարցը»: Բրիտանական հատուկ ծառայությունները հաղորդել են, որ ԱՄՆ-ին կօգնեն հետաքննել, թե արդյոք կորոնավիրուսի արտահոսք տեղի չի ունեցել Ուհանի լաբորատորիայից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ