Հանդանովիչը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ

Հանդանովիչը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ

Միլանի «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, 37-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո սլովենացու պայմանագրի ժամկետը լրանալու է «Ինտերի» հետ, և վերջինս կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ընթացիկ մրցաշրջանում Հանդանովիչը մասնակցել է 25 հանդիպման՝ բաց թողնելով 20 գնդակ և սեփական դարպասը 11 խաղում պահելով անառիկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում