Մարսելոն կարող է տեղափոխվել ՊՍԺ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, մադրիդյան ակումբի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է խաղացողին, որ նա ընդգրկված չէ ապագայում թիմի ծրագրերում: «Սերուցքայինները» պատրաստ են լսել բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները և ցանկանում են խաղացողի վաճառքից ստանալ շուրջ 10-12 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար գլխավոր թեկնածուն ՊՍԺ-ն է: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականում Մարսելոյի խաղընկերներ Նեյմարն և Մարկինյոսը կնպաստեն ֆուտբոլիստի տեղափոխությանը:
Կարծիքներ