Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Ուկրաինա
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին մեկնում է Ուկրաինա` միջազգային մրցաշարի։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Փետրվարի 8-ին ազատ ոճի ըմբշամարտի մեր ընտրանին կմեկնի Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ մեր հավաքականը՝ ընդլայնված կազմով, կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպեն Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն․ Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը, Լյովա Գևորգյանը, Մանվել Խնձրցյանը, Էդիկ Հարությունյանը, Նորիկ Հարությունյանը, Հրաչյա Մարգարյանը, Նարեկ Հարությունյանը, Մենուա Յարիբեկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Մհեր Մարկոսյանն ու Հովհաննես Մաղաքյանը։ Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Արմեն Մալխասյանը։
Կարծիքներ