«Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի». Ոստիկաններն այցել ել են «Արմնյուզ» ՀԸ
ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են ArmNews հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասաց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:
«Վարչական վարույթ է հարուցվել այն հիմքով, որ տաղավարում՝ թողարկման ժամանակ, մեր հաղորդավար Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ: Մենք մեր փաստարկները ներկայացրինք ոստիկանության աշխատակիցներին, ասացինք, որ ցույց տան իրավական այն հիմքը, որի հիման վրա սոցիալական հեռավարության պահպանման դեպքում հաղորդավարների կողմից պարտադիր է դիմակ կրելը»,-նշեց Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյանն ասաց, որ տեղի ունեցողն իրենք դիտարկում են որպես լրատվամիջոցների ազատությանն անընդունելի սահմանափակման նախերգանք. «Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների ձեռքբերումն է, սա մի ազատություն է, առանց որի մենք արդյունավետ և զարգացող պետություն չենք կարող ստեղծել, և եթե Արմնյուզի եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»:
Կարծիքներ