Նաիր Մելիքյանը մրցակցին հաղթել է հենց առաջին ռաունդում

Մարտի 27-ին Երևանի Դինամո մարզադահլիճում կայացել է ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանի և իրանցի մարզիկ Աբդոլլա Անսարիի մենամարտը, որտեղ Նաիր Մելիքյանը փայլուն հաղթանակ է գրանցել։
Ջավախքցի բռնցքամարտիկը հանդես է եկել 71 կգ քաշային կարգում:
Մրցաշարի հենց սկզբից հայտարարել են, որ Նաիրն արդեն պայմանագիր է կնքել UFC կազմակերպության հետ:
Այս մրցաշարը ջավախքցի բռնցքամարտիկը նվիրել է վերջին Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին։
Հավելենք, որ Ջավախքից Նաիր Մելիքյանը 2019 թվականին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ:
Կարծիքներ