Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ներկայացված բողոքը:
Այս մասին հայտնել է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:
Գարիկ Գալեյանը կալանավորվել էր սեպտեմբերի 9-ին:
Հիշեցնենք՝ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված նյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Նախաձեռնված նոր քրեական վարույթը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։
Կարծիքներ