Այսօր Բաքվում «դատական նիստ» է կայացել՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու պահանջով
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու պահանջով այսօր Բաքվում «դատական նիստ» է կայացել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը համարել է «ողջամիտ» և մերժել փաստաբան Աֆաթ Գազիևայի կողմից երաքննիչ դատարան ներկայացված բողոքը:
Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը: Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:
ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:
ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները:
Կարծիքներ