Արագածոտնի մարզի Շամիրամ, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ. ԿԸՀ

Արագածոտնի մարզի Շամիրամ, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ. ԿԸՀ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված համապատասխան իրավական ակտերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Շամիրամ, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:

Բացի այդ, Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի հերթական ընտրություններ։

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 17-ին։

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը 18:00-ն:

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է  2021 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը՝ 18:00-ն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում