«ArtԱրվեստ» ծրագիրը կմիավորի շուրջ 2600 աշակերտի և 900 մանկավարժի Հայաստանի ողջ տարածքում

«ArtԱրվեստ» ծրագիրը կմիավորի շուրջ 2600 աշակերտի և 900 մանկավարժի Հայաստանի ողջ տարածքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը։

Ծրագրի նպատակն է 2026 թվականի ընթացքում մասնագիտական աջակցություն տրամադրել շուրջ 150 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 2600 աշակերտի և 900 մանկավարժի։ Ծրագրի շրջանակում կանցկացվեն լսումներ, վարպետության դասեր, բաց դասեր, մասնագիտական քննարկումներ, սեմինարներ և կրթամշակութային միջոցառումներ՝ ներգրավելով Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների։

«ArtԱրվեստ»-ը իր տեսակով բացառիկ համալիր ծրագիր է, որի շրջանակում մասնագիտական խմբերը կիրականացնեն մեթոդական աջակցության լայնածավալ աշխատանքներ Երևանում և Հայաստանի բոլոր 10 մարզերում։ Ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ սիրով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու «ArtԱրվեստ» կրթական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսը, որը տեղի կունենա հունիսի 24-ին` ժամը 13:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում։

Բանախոսներ՝ • Դանիել Դանիելյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ • Հայկ Մելիքյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար • Արտյոմ Հայրապետյան, ծրագրի հեղինակ և ղեկավար

Հետևեք մեզ նաև Տելեգրամում