Երևանի ավագանին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում ընդունեց
Երևանի ավագանին հունիսի 23-ի նիստում որոշում է կայացրել Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անունով։
Համապատասխան նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի օրակարգում։ Նիստի սկզբում ավագանու մի խումբ անդամներ առաջարկել էին հարցը դարձնել զեկուցվող և քննարկել, սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քվեարկության դրված առաջարկը մերժվել է։
Այնուհետև ավագանին քվեարկությամբ հաստատել է բոլոր չզեկուցվող հարցերը, այդ թվում՝ Ամիրյան փողոցի անվանափոխությունը։
Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կարծիքներ