Դանիան պատմել է, թե ինչպես Բայդենն օգնեց Ռուսաստանին գերիշխել Եվրոպայում
Պատմության պրոֆեսոր Հենրիկ Ջենսոնը դանիական Jyllands-Posten թերթի սյունակում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ չխոչընդոտել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը, կտրուկ փոխել է ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում՝ հօգուտ Մոսկվայի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատմաբանը մեղադրել է Ռուսաստանին Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը կազմակերպելու մեջ և ընդգծել, որ ԵՄ-ն ի վիճակի չէ հաղթահարել այդ մարտահրավերը։
Նրա կարծիքով, Եվրոպան թուլանում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական խաղացող, որը չի կարողանում արդյունավետ ռազմավարություն գտնել լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի պայմաններում, այլև մշակութային և ինտելեկտուալ առումով։
Կարծիքներ