Ավան վարչական շրջանում հանրային տրանսպորտի դիտարկման ընթացքում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր
ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը վաղ առավոտից համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։
Վերահսկողական աշխատանքների շրջանակում արձանագրվել են մի շարք խախտումներ. այն է՝ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր։
Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հիմնական խախտումը դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելն է:
Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերությունները շտկելու վերաբերյալ։
Covid 19 հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում։
Կարծիքներ