Ռոնալդուն կարող է վերադառնալ «Սպորտինգ»
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է առաջիկայում միանալ «Սպորտինգ»-ին:
Այս մասին գրում է պորտուգալական Cuatro-ն: Ըստ պարբերականի, Ռոնալդուն պատրաստ է հրաժարվել 30 միլիոն տարեկան աշխատավարձից՝ նորից Պորտուգալիայում հանդես գալու համար:
Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի: Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:
36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, բազմաթիվ այլ պարգևների է արժանացել: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:
Կարծիքներ