Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

Կառավարության ապրիլի 17-ի նիստում որոշվել է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարել պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։
Ըստ այդմ՝ կզորակոչվեն 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները և նրանք, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Կարծիքներ