ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի օգնություն
ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն, այսպիսով` փետրվարից Վաշինգտոնի բյուջետային աջակցությունը կհասնի 8,5 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Միջազգային զարգացման գործակալությանը:
«ԱՄՆ-ը ևս 4,5 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Համաշխարհային բանկի միջոցով օգնությունը Կիևին կտրամադրվի տրանշների տեսքով, օգոստոսին Ուկրաինան կստանա 3 մլրդ դոլար։
Կարծիքներ