Նախագահի հրամանագրերով նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-203 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վահե Դոլմազյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- ասված է հրամանագրում:
Նախագահի հրամանագրով Վարդգես Սարգսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Կարապետ Բադալյանը նշանակել հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր: Սարգիս Դադոյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Կարծիքներ